‘
Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պուչետինոյին ժամանակին հիացած է եղել Զինեդին Զիդան ֆուտբոլիստի ցույց տված ֆուտբոլով, իսկ հիմա հիացած է լեգենդար ֆրանսիացու մարզչական աշխատանքով: Արգենտինացի մասնագետը հայտարարել է, որ ներկայիս Մադրիդը վերջին տարիներին հիանալի խաղ է ցուցադրում ու դրա շնորհիվ հասցրել է մի շարք տիտղոսներ նվաճել: Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության խմբային փուլի հերթական տուրում Պուչետինոյի գլխավորած թիմը հյուրընկալվելու է Մադրիդի «Ռեալին Պարզ է, մենք պետք է մեր ուժեղ կողմերը ցույց տանք առաջիկա խաղում: Մենք պատրաստվում ենք հաղթել, կփորձենք հաղթել: Մադրիդը ցույց է տվել, որ վերջին տարիների աշխարհի ուժեղագույն թիմն է և եթե անկեղծ ժամանակին Զիդան ֆուտբոլիստն իմ թուլությունն էր, իսկ հիմա Զիդան մարզիչն է իմ թուլությունը:
Պուչետինոն անդրադարձել է Անգլիայի Պրեմիեր լիգայում իր թիմի հիմնական մրցակիցներին ու վերջիններիս կատարած տրանսֆերներին:
-Պրեմիեր լիգայում կան թիմեր, օրինակ «Սիթին» ու «Յունայթեդը», որոնք կարող են խաղացողներ ձեռք բերել երբ ցանկանան և ում ցանկանան, իսկ մենք երբ կարողանանք և ում կարողանանք: Դա մեծ տարբերությունն է,- նշել է Պուչետինոն:
‘