‘
Ֆուտբոլի Պերուի առաջնության հերթական տուրում «Ալյանսան» մրցակցի խաղադաշտում ոչ ոքի է խաղացել «Սեսար Վալյեխոյի» հետ՝ 2:2:
Այս հանդիպմանը շատ յուրօրինակ հեթ տրիք է գրանցել Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Մաուրո Գևգեոզյանը: Նա «Ալյանսայի» կազմում 21-րդ րոպեին գլխի հարվածով դարձել է գոլի հեղինակ, սակայն այնուհետեւ 2 անգամ գրավել սեփական դարպասը:
‘