‘Մառախուղի պատճառով Ռոստով-Երևան չվերթը ուղարկվել է Սոչի (լրացված)’

1138

Ինչպես քիչ առաջ տեղեկացրել էինք, ԴոնԱվիա ավիաընկերության՝ Միներալնիե Վոդիից և Ռոստովից ժամանող ինքնաթիռները մառախուղի պատճառով արդեն մեկ ժամվա չափ օդում պտույտներ են կատարում և չեն կարողանում վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում:

Ինչպես iLur.am-ին տեղեկացրեց ՔԱԳՎ մամուլի խոսնակ Ռուբեն Գրդզելյանը, Ռոստովից ժամանած օդանավը ուղարկվել է պահեստային օդանավակայան՝ Սոչի: Միներալնիե Վոդի-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը շարունակում է պտույտներ կատարել Հայսատանի օդային տարածքում:

Նշենք, որ չվացուցակի համաձայն՝ ԴոնԱվիա ավիաընկերության Ռոստով-Երևան D9 5330 չվերթը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում պետք է վայրէջք կատարեր 09:55-ին:

12:45

Միներալնիե Վոդի-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը վերադարձվել է Միներալնիե Վոդի:

Նախորդ հոդվածը‘Մառախուղի պատճառով երկու ինքնաթիռներ չեն կարողանում վայրէջք կատարել «Զվարթնոցում»’
Հաջորդ հոդվածը‘Մառախուղը փակել է «Զվարթնոց» օդանավակայանը (լուսանկարներ)’