«Մասթերս»․ Դանիիլ Մեդվեդեւը դուրս մնաց պայքարից

167

Ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւը չկարողացավ դուրս գալ Փարիզում անցկացվող «Մասթերս» մրցաշարի երրորդ շրջան։ Աշխարհի երրորդ ռակետը պարտվեց աշխարհի 25-րդ ռակետ, ավստրալացի Ալեքս դե Մինորին՝ 4:6, 6:2, 5:7։ Մրցախաղը տեւեց 2 ժամ եւ 46 րոպե։

Երրորդ շրջանում Դե Մինորի մրցակիցը կլինի 16-րդ ռակետ, ամերիկացի Ֆրենսիս Տիաֆոն, որը 6:3, 7:5 հաշվով պարտության է մատնել բրիտանացի Ջեք Դրեյփերին։

Փարիզի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 5,4 միլիոն եվրո է։

Նախորդ հոդվածըNYT․ ԱՄՆ-ը պետք է Ուկրաինային շտապ բերի բանակցությունների սեղանի մոտ
Հաջորդ հոդվածըԲայդեն․ Թրամփի կոմնակիցները փորձում են խախտել ԱՄՆ ընտրական համակարգի աշխատանքը