«Մասթերս»․ Կարեն Խաչանովը մեկնարկեց վստահ հաղթանակով

60

Ռուսաստանցի Կարեն Խաչանովը վստահ հաղթանակով մեկնարկեց Փարիզի «Մասթերս» մրցաշարում։ Աշխարհի 19-րդ ռակետը մրցեց 40-րդ ռակետ, արգենտինացի Սեբաստիան Բաեսի հետ։ Հայ թենիսիստն առավելության հասավ 6:1, 6:1 հաշվով։ Մրցախաղը տեւեց 58 րոպե։

Երկրորդ շրջանում Կարեն Խաչանովը կմրցի իտալացի Յանիկ Սիների եւ շվեյցարացի Մարկ-Անդրեա Հյուսլերի դիմակայության հաղթողի հետ։

Փարիզի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 5,4 միլիոն եվրո է։

Նախորդ հոդվածըՈւկրաինան հացահատիկը արտահանում է Թուրքիայի և ՄԱԿ-ի օգնությամբ
Հաջորդ հոդվածըԽերսոնի փոխմարզպետ․ Սկսվել է տարհանումը ձախափնյա մունիցիպալետներից