«Մասթերս»․ Կարեն Խաչանովը պարտվեց երկրորդ շրջանում

274

Աշխարհի 28-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ Կանադայի Մոնրեալ քաղաքում անցկացվող «Մասթերս» մրցաշարի երրորդ շրջան։ Հայ թենիսիստը մրցեց աշխարհի 13-րդ ռակետ, խորվաթ Մարին Չիլիչի հետ եւ պարտություն կրեց 3:6, 2:6 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 26 րոպե։

Մարին Չիլիչի հաջորդ մրցակիցը կլինի ամերիկացի Թոմի Փոլը, որը պայքարից դուրս է թողել իսպանացի Կառլոս Ալկարասին։

Մոնրեալի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 5,9 միլիոն դոլար է։

Նախորդ հոդվածըՏորոնտո․ Սերենա Ուիլյամսի պարտությունն ու հրաժեշտը
Հաջորդ հոդվածըՉԺՀ ԱԳՆ ղեկավար․ 1,4 մլրդ չինացու հետ թշնամությունը լավ տեղ չի տանի