Աշխարհի նախկին առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ Փարիզում անցկացվող «Մասթերս» մրցաշարի կիսաեզրափակիչ։ Աշխարհի 7-րդ ռակետ սերբ թենիսիստը երկու սեթում պարտության մատնեց իտալացի Լորենցո Մուզետիին։ Պայքարը տեւեց 1 ժամ եւ 14 րոպե։
Կիսաեզրափակիչում Նովակ Ջոկովիչի մրցակիցը կլինի հույն Ստեֆանոս Ցիցիպասի եւ ամերիկացի Թոմի Փոլի դիմակայության հաղթողը։
Կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են կանադացի Ֆելիքս Օժե-Ալյասիմն ու դանիացի Հոլգեր Ռունեն։
Փարիզի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 5,4 միլիոն եվրո է։