‘Մասիմիլիանո Ալեգրի. «Բարսելոնան» պարզապես տիեզերական հարձակում ունի, բայց մենք Բեռլին կմեկնենք վստահ, որ կարող ենք տուն բերել այդ մրցանակը»’

994

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոսել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալու մասին:

«Ես ունեմ մի շարք յուրահատուկ խաղացողներ: Մենք անցկացրինք երկու դիտարժան կիսաեզրափակիչներ, որոնցում երկու թիմերն էլ շանսեր ունեին, չնայած առաջին խաղակեսում մեզ հարկավոր էր ավելի լավ օգտագործել մեր հնարավորությունները:

Մենք  վաստակել ենք եզրափակչում խաղալու իրավունք, երբ այնտեղ ես, հույս ունես հաջողության հասնելու: Մենք պետք է լավ պատրաստվենք նաև Իտալիայի գավաթի եզրափակչին, դա էլ է կարևոր նպատակ:

Կարծում եմ՝ իտալական ֆուտբոլի համար կարևոր է, որ մեր թիմերից մեկը վերադարձավ ՉԼ-ի եզրափակիչ: «Բարսելոնայի» հետ գրեթե անհնար է խաղալ, բայց մի հարց է նրանց հանդիպել երկու անգամ, այլ հարց՝ անցկացնել միայն մեկ խաղ, որտեղ ինչ ասես՝ կարող է լինել:

Ֆիզիկական առումով մենք լավ մարզավիճակում ենք, իսկ «Բարսելոնան» պարզապես տիեզերական հարձակում ունի, բայց մենք Բեռլին կմեկնենք վստահ, որ կարող ենք տուն բերել այդ մրցանակը»:

Նախորդ հոդվածը‘Դատապարտում են զոհված զինծառայողների մայրերի նկատմամբ ոստիկանության բռնության հերթական դրսևորումը’
Հաջորդ հոդվածը‘Բուֆոն. «Հպարտանում եմ իմ թիմակիցներով» ‘