‘Մասիմիլիանո Ալեգրի. «Մխիթարյանը և Յանուզայը հիանալի ֆուտբոլիստներ են»’

617

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին, անդրադառնալով թուրինյան ակումբի տրանսֆերային քաղաքականությանը, խոսել է Հայաստանի ազգային հավաքականի ու Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի և «Մանչեսթեր Յունայթեդի» բելգիացի կիսապաշտպան Ադնան Յանուզայի տրանսֆերները գնելու վերաբերյալ մամուլում շրջանառվող լուրերին:

«Հենրիխ Մխիթարյանը և Ադնան Յանուզայը հիանալի ֆուտբոլիստներ են, սակայն նրանց տրանսֆերային իրավունքները պատկանում են «Բորուսիային» և «Մանչեսթեր Յունայթեդին»:  Մենք չգիտենք՝ այդ ակումբները պատրա՞ստ են վաճառել նրանց, թե՞ ոչ: Ուստի չենք կարող ասել, թե որքանով է հնարավոր նրանց տեղափոխությունը»,-Ալեգրիի խոսքը մեջբերված է  «Tuttojuve.com»-ից:

Հիշեցնենք, որ «Յուվենտուսը» և «Բորուսսիան» մրցելու են Չեմպիոնների լիգայի 1/8 երափակչում:

Նախորդ հոդվածը‘Դե Խեա. «Վալդեսն հոյակապ է, և ես պատրաստ եմ վիճաբանության մեջ մտնել յուրաքանչյուրի հետ, ով հակառակը կպնդի»’
Հաջորդ հոդվածը‘ Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիայի» հետ մարզվում է Իսպանիայում (տեսանյութ)’