‘
Հրապարակախոս Զորի Բալայանի` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակի քաղաքական հատվածը հակասում է Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների քաղաքացիների կամարտահայտությանը: iLur.am-ի հետ զրույցում հայտարարեց ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար, արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը:
Զորի Բալայանի նամակը նա բաժանում է երկու մասերի` պատմական եւ քաղաքական:
«Պատմական էքսկուրսը կարող է մեծ հետաքրքրություն առաջացնել Կովկասի եւ հարեւան տարածքների խնդիրներով զբաղվող մասնագետների մոտ: Ինչ վերաբերում է քաղաքական մասին, այն հակասում է Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության քաղաքացիների կամարտահայտությանը, որոնք երկու անկախ հայկական պետություններ են ստեղծել իրենց պատմական հողերի մի մասի վրա: Հնարավոր է, որ նախագահ Պուտինին ուղղված նամակի պատճառը հեղինակի այն եզրահանգումն է, որ ներկա պայմաններում Հայաստանը կարող է դիմակայել միայն որպես Ռուսաստանի մաս», — նշեց պարոն Մայիլյանը:
‘