‘Մասիս քաղաքում հայտնաբերվել է ապօրինի ձկնաբուծարան. Ֆիննախ’

916

Ֆինանսների նախարարության հաղորդագրության համաձայն, օպերատիվ հետախուզության վարչությունը ուշագրավ դեպք է բացահայտել Արարատի մարզում։

Պարզվել է, որ Մասիս քաղաքում ապօրինի ձկնաբուծությամբ են զբաղվել, ընդ որում, անօրինական ձեռնարկատիրական գործունեությունն իրականացվել է 28 ջրավազանների միջոցով, որտեղ բուծել են թառափ և ծիածանափայլ իշխան:

Փաստի առթիվ նյութերն ուղարկվել են Ֆինանսների նախարարության իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչություն:

Ընդհանուր առմամբ, 2014 թվականի առաջին կիսամյակում ՕՀՎ Արտաշատի բաժնի օպերատիվ-հետախուզական միջոցառումներով հայտնաբերվել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեության 38 դեպք, արդյունքում արձանագրվել է պետական բյուջե վճարման ենթակա շուրջ 8 միլիոն դրամ: Արձանագրված ապօրինի ձեռնարկատիրական դեպքերը գերակշռող են սպասարկման, արտադրության և առևտրի ոլորտներում:

Նախորդ հոդվածը‘Թալինի քաղաքապետի եղբայրը ծեծի է ենթարկել տեղի հիվանդանոցի սրտաբանին’
Հաջորդ հոդվածը‘Գլենդելում կրեդիտ քարտեր կեղծելու համար երկու հայ է ձերբակալվել’