‘Մասկերանոն ավարտեց միջազգային կարիերան’

1733

Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Խավյեր Մասկերանոն ԱԱ-2018-ի 1/8 եզրափակչում Ֆրանսիայի հավաքականից կրած պարտությունից հետո (3-4), հայտարարել է միջազգային կարիերան ավարտելու մասին։

«Եկել է ժամանակը թիմին ասելու «Մնաս բարով»։ Այս պահից սկսած ես հավաքականի երկրպագու եմ»,- ասել է 34-ամյա ֆուտբոլիստը TyC Sports-ի եթերում։

Խավյերն Արգենտինայի հավաքականում խաղում է 2003 թվականից։ Հավաքականի կազմում 2 անգամ հաղթել է Օլիմպիական խաղերը (2004, 2008), հասել է Աշխարհի առաջնության եզրափակիչ (2014), և 4 անգամ խաղացել է Ամերիկայի Գավաթի վճռորոշ խաղերում (2004, 2007, 2015, 2016):

Նախորդ հոդվածը‘Մունդիալ-2018. Ռոնալդուն Մեսսիի հետ լքում է Ռուսաստանը, Ուրուգվայը 1/4 եզրափակչում է (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Իսպանացին 15 միլիոն եվրո է պահանջում ՖԻՖԱ-ից ‘