‘Մասկերանոն դատապարտվել է և տուգանվել 816 հազար եվրոյով’

716

«Բարսելոնա»-ի պաշտպան Խավիեր Մասկերանոն համաձայնել է 816 հազար եվրո փոխանցել Իսպանիայի հարկային մարմիններին, որոնք ֆուտբոլիստին մեղադրում էին հարկերից խուսափելու մեջ:

AS-ը փոխանցմամբ՝ ֆուտբոլիստն ընդունել է, որ երկու տարվա ընթացքում խախտել է Իսպանիայի կանոնադրությունը և պատրաստ է տուգանքի 40%-ը վճարել առաջին իրավախախտման և 60%-ը՝ երկրորդ իրավախախտման համար: Բացի տուգանքը, Խավիերը պետք է վճարի հարկի ամբողջ գումարը՝ 1.6 մլն եվրո:

Մասկերանոն նաև 12 ամսվա պայմանական ազատազրկման է դատապարտվել:

Նախորդ հոդվածը‘Յուրգեն Կլոպ. «Պետք է զգուշանանք «Նյուքասլ»-ից» ‘
Հաջորդ հոդվածը‘ՖԻՖԱ-ի գործով հետաքննությունը շարունակվում է’