‘Մասկերանո. «Մեսսին, Սուարեսը և Նեյմարը ինձ հիացնում են իրենց համեստությամբ և պարզությամբ»’

917

«Բարսելոնայի» ֆուտբոլիստներից Խավիեր Մասկերանոն գովասանքով է խոսել թիմակիցների՝ Լիոնել Մեսսիի, Լուիս Սուարեսի և Նեյմարի մասին:

-Մեսսի-Սուարես-Նեյմար. իմ տեսած լավագույն եռյակն է: Ցանկանում եմ ասել, որ մենք այլևս նման եռյակ չենք տեսնի, բայց ֆուտբոլում կարող է ամեն ինչ տեղի ունենալ: Ամենաուշագրավն այն է, որ այս եռյակից յուրաքանչյուրը լրացնում է մյուսին:

Նրանք ինձ հիացնում են իրենց համեստությամբ և պարզությամբ: Նրանք աշխատում են թիմի համար: Երբ թիմի գլխավոր աստղերն են այդպես խաղում, մյուսները հետևում են նրանց օրինակին,-Մասկերանոյի խոսքը մեջբերված է կատալոնական ակումբի պաշտոնական կայքից:

Նախորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյանը՝ «Transfermarkt»-ի և «Kicker»-ի խորհրդանշական հավաքականներում’
Հաջորդ հոդվածը‘Marca. «Ռեալում» սկսում են չվստահել Բենիտեսին. նրան կարող է փոխարինել Զիդանը’