Մասքը կոչ է արել քվեարկել հանրապետականների օգտին

142

Tweitter-ի սեփականատեր Իլոն Մասքը կոչ է արել ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում քվեարկել հանրապետականների օգտին՝ դեմոկրատ- նախագահ Ջո Բայդենին հակակշիռ ստեղծելու համար։

«Իշխանությունների բաշխումը սահմանափակում է վատթար դրսևորումները երկու կուսակցությունների կողմից, ուստի ես խորհուրդ եմ տալիս քվեարկել հանրապետականների օգտին՝ հաշվի առնելով, որ նախագահը դեմոկրատ է։ Հետևողական հանրապետականներն ու դեմոկրատները երբեք չեն քվեարկում մյուս կողմի օգտին, հետևաբար՝ հենց անկախ ընտրողներն են որոշում, թե ով է ղեկի մոտ, -Twitter-ում գրել է Մասքը և հավելել։- Ես ինքս միշտ անկախ եմ եղել, թեև գործնականում միշտ քվեարկել եմ դեմոկրատների օգտին մինչև այս տարի»։

ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններն այսօր են։ Հիմա երկու պալատներն էլ վերահսկում են դեմոկրատները։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱԱ-2022. Արգենտինայի հավաքականի ընդլայնված կազմը
Հաջորդ հոդվածըԵՄ-ն Ուկրաինային 18 մլրդ եվրո տրամադրելու ծրագիրը կհստակեցնի նոյեմբերի 9-ին