Tesla և SpaceX ընկերությունների ղեկավար Իլոն Մասքը կրկին ֆինանսիստ Ջորջ Սորոսին մարդկությանն ատելու մեղադրանք է ներկայացրել։
«Ինձ թվում է՝ Սորոսը հիմնավորապես ատում է մարդկությանը։ Դա իմ կարծիքն է»,- գրել է նա լրագրող Ջո Ռոգանի գրառման տակ։
Մասքի կարծիքով՝ Սորոսն «այնպիսի բաներ է անում, որոնք կործանում են քաղաքակրթության հյուսվածքը»։ Բացի այդ, գործարարը համոզված է, որ ֆինասիստը «ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության գլխավոր հովանավորներից մեկն է»։
Նախկինում Tesla-ի և SpaceX-ի սեփականատերն արդեն իսկ իր X սոցիալական ցանցում հայտարարել էր, որ Սորոսն «ատում է մարդկությանը»։ Նա նաև տեղեկացրել էր, որ իր X ընկերությունը մտադիր է դատի տալ Սորոսի «Բաց հասարակություն» հիմնադրամին՝ իբր սոցցանցերում ատելության խոսքի տարածման վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելու միջոցով ազատությունները սահմանափակելու փորձերի համար։
Սեպտեմբերին Մասքը կարծիք է հայտնել, թե Սորոսը, «արևմտյան քաղաքակրթությունը ոչնչացնելուց բացի, ուրիշ ոչինչ չի ուզում»։
