Մասքը մերժել է Starlink-ն ակտիվացնելու Կիևի խնդրանքը

95

Իլոն Մասքը հերքել է CNN հեռուստաընկերության այն պնդումները, թե 2022 թ․ անջատվել է Ուկրաինայի հասանելիությունը Starlink ծառայությանը Ղրիմի առափնյակում, սակայն ճշտել է, որ այդ շրջանում համակարգը չի միացվել, և ինքը մերժել է այն ակտիվացնելու վերաբերյալ Ուկրաինայի դիմումը՝ զգուշանալով ռուսաստանյան նավատորմի վրա ՈՒԶՈՒ-ի հնարավոր գրոհից։

«Ուկրաինայի պետական մարմիններից շտապ հայցադիմում էր ստացվել Starlink-ն ակտիվացնել ողջ ճանապարհի երկայնքով՝ մինչև Սևաստոպոլ։ Ակնհայտ էր, որ նպատակը խարիսխ գցած ռուսաստանյան նավատորմի մեծ մասը ջրասույզ անելն էր։ Եթե ես համաձայնեի, ապա SpaceX-ը (Մասքին պատկանող ընկերությունը, Starlink-ի օպերատորը) կդառնար խոշոր ռազմական գործողության և հակամարտության էսկալացիայի ակնհայտ հանցակից»,- X սոցցանցի իր էջում գրել է Մասքը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԳոռ Սահակյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
Հաջորդ հոդվածըԱՄՆ-ը կողջուներ Զելենսկու մասնակցությունը G20 գագաթնաժողովին