Մասքը պահանջել է Twitter-ի՝ բոտերի համար պատասխանատու աշխատակիցների անունները

163

Ամերիկացի գործարար Իլոն Մասքի ներկայացուցիչները Twitter ընկերությունից պահանջում են տրամադրել այն աշխատակիցների անունները, որոնք զբաղվում են բոտերի, կեղծ կայքէջերի և զանգվածային տարածման համար օգտագործվող հաշվառման գրանցումների մասնաբաժնի հաշվարկներով սոցիալական ցանցի օգտատերերի ընդհանուր քանակում։

Այդ մասին հինգշաբթի տեղեկացրել է Reuters գործակալությունը։

«Մասքի իրավաբանները նամակ են ուղարկել այն դատավորին, որը վարում է Twitter-ի գնման վերաբերյալ գործը, և խնդրել են ընկերությունից ստանալ այն աշխատակիցների անունները, որոնք զբաղվում են կեղծ ակաունտների հաշվարկներով։ Գործարարի ներկայացուցիչները ցանկանում են հարցաքննել նրանց»,- փոխանցում է գործակալությունը։

Կեղծ ակաունտները և հաշվառման գրանցումները Twitter-ում գովազդներ տարածելու համար դարձել են գլխավոր խնդիրը Մասքի կողմից սոցիալական ցանցը 44 մլրդ դոլարով գնելու վերաբերյալ գործարքի համաձայնեցման ընթացքում։

Ինչպես նշել է Reuters-ը, միլիարդատերը և նրա ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանություններ տալուց։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՀրադադարի պահպանման ռեժիմի էական խախտումներ և միջադեպեր չեն արձանագրվել. ՊԲ
Հաջորդ հոդվածըԿիմ Չեն Ինը հայտարարել է երկրում կորոնավիրուսին հաղթելու մասին