Ամերիկացի գործարար Իլոն Մասքը, ի պատասխան ԶԼՄ-ների՝ վերջերս տարածած տեղեկությունների այն մասին, թե ինքն ակտիվորեն թմրանյութեր է օգտագործում, հայտարարել է, որ վերջին երեք տարիներին ընտրովի թեստերը իր օրգանիզմում թմրանյութերի կամ ալկոհոլի նույնիսկ հետքեր չեն հայտնաբերել, հաղորդում է Forbes պարբերականը։
Շաբաթ օրը The Wall Street Journal-ը հոդված էր հրապարակել, որում, հղում անելով աղբյուրներին, տեղեկացնում էր, թե միլիարդատերը շարունակում է թմրանյութերի ամենատարբեր տեսականերն օգտագործել, հատկապես՝ կետամին, որը կարող է լուրջ հետևանքներ թողնել ոչ միայն նրա առողջության վրա, այլև նրա ղեկավարած ընկերության։
«Իլոն Մասքը հերքել է արգելված թմրանյութեր օգտագործելու մեղադրանքը՝ հայտարարելով, որ ընտրովի թեստերն իր օրգանիզմում թմրանյութի կամ ալկոհոլի հետք անգամ չեն հայտնաբերել», -ասվում է պարբերականի հաղորդագրության մեջ։