Մասքը վաճառել է Tesla-ի իր բաժնետոմսերի մի մասը՝ գրեթե 4 մլրդ դոլարի

152

Գործարար Իլոն Մասքը նորից վաճառել է  իր հիմնած էլեկտրամոբիլների Tesla ընկերության բաժնետոմսերի մի մասը՝ գեթե  4 մլրդ դոլար ընդհանուր ծավալով, երեքշաբթի տեղեկացրել է The Wall Street Journal թերթը։

Թերթի տեղեկություններով՝ գործարարը նոյեմբերի 4-8-ը՝ Twitter ընկերությունը գնելուց մեկ շաբաթ անց, վաճառել էր Tesla-ի  19,5 մլն բաժնետոմս՝ 3,95 մլրդ դոլար ընդհանուր արժեքով։

Ինչպես նշում է պարբերականը, այս տարի Մասքը վաճառել է Tesla-ի բաժնետոմսեր՝ ընդհանուրը՝ 19 մլրդ դոլարի։

Tesla ընկերությունը Մասքը հիմնադրել է 2003 թ․։ Ընկերության կենտրոնակայանը Օսթին քաղաքում է ( Թեքսաս նահանգ)։ Սկզբում ընկերությունը մասնագիտացել էր բացառապես էլեկտրամոբիլների արտադրության ոլորտում, սակայն հետո սկսեց նաև զբաղվել արևային մարտկոցների արտադրությամբ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱՄՆ-ի կարծիքով՝ Ուկրաինան ինքը պիտի որոշի՝ փորձի՞ գրավել Ղրիմը, թե՞ ոչ
Հաջորդ հոդվածըՊատրուշևը ժամանել է Իրան