Կիրակի օրը Իլոն Մասքը հայտարարել է, որ վստահում է Հանրապետական կուսակցության կողմից ԱՄՆ նախագահի պաշտոնի հավակնորդ, գործարար Վիվեկ Ռամասվամիին։
SpaceX-ի և Tesla-ի սեփականատերը X սոցիալական ցանցում դրական է պատասխանել օգտատերերից մեկի այն հարցին, թե արդյոք նա վստահում է Ռամասվամիին։
ԱՄՆ նախագահի ընտրությունները կայանալու են այս տարվա նոյեմբերին։ 2023 թ․ ապրիլի 25-ին ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը հայտարարեց, որ մտադիր է վերընտրվել այդ պաշտոնում։ Նրա նախորդը՝ Դոնալդ Թրամփը, նախընտրական մրցապայքարի մեջ մտնելու մասին հայտարարել էր 2022 թ․ նոյեմբերին և ֆավորիտ է համարվում հանրապետականների կողմից առաջադրվող թեկնածուների մրցապայքարում։ Նրա մրցակիցների թվում են, բացի Ռամասվամիից, Ֆլորիդա նահանգի նահանգապետ Ռոն Դեսանտիսը և ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նախկին մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին։