Մասքը Twitter-ում հարցում է անցկացրել Tesla-ի արժեթղթերը վաճառելու մասին

1117

Tesla ընկերության հիմնադիրը, միլիարդատեր և մոլորակի ամենահարուստ մարդ Իլոն Մասքը, Twitter-ում իր հետևորդների շրջանում հարցում է անցկացրել, թե արդյո՞ք արժի, որ ինքը վաճառի ընկերության արժեթղթերի 10 %-ը։

Մասքը ավելի քան 62 միլիոն հետևորդ ունի և խոստացել է, որ կվարվի հարցման արդյունքների համաձայն՝ ինչպիսին էլ դրանք լինեն։

Քվեարկության ավարտից մեկ ժամ առաջ վաճառքի կողմանկիցներն առջևում են՝ 57,5 %՝ ընդդեմ 42,5 %-ի։ Գործարարի հարցմանը պատասխան են տվել մոտավորապես 3,5 մլն օգտատերեր։

Եթե այդ միտումը պահպանվի, ապա Մասքը կվաճառի 21 միլիարդ դոլարի Tesla-ի արժեթղթեր։

Այս որոշումը Tesla-ի հիմնադիրը կայացրել է այն բանից հետո, երբ Օրեգոն նահանգից ընտրված դեմոկրատ սենատոր Ռոն Ուայդենն առաջարկել է նոր հարկ սահմանել, որը կվերաբերի միայն ամենաունևոր մարդկանց, այսպես կոչված՝ «միլիարդատերերի հարկ»։

Մասքը հանդես է գալիս այդ օրինագծի դեմ։ Twitter-ում նա գրել է, որ ինքը ոչ աշխատավարձ է ստանում, ոչ էլ պարգևավճարներ, ինքը միայն արժեթղթեր ունի։ «Անձամբ ինձ համար հարկ վճարելը հնարավոր է միայն արժեթղթեր վաճառելով»,- գրել է նա։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԲայդենի մեկ տարին․ Առայժմ պարծենալու առիթ չկա
Հաջորդ հոդվածըՆիկարագուա․ Նախագահ Դանիել Օրտեգան մտադիր է հաղթել իր հինգերորդ ընտրություններում