Մասքն առաջարկել է սահմանափակել պաշտոնի հավակնողների տարիքը

173

Tesla և SpaseX ընկերությունների հիմնադիր, գործարար և գյուտարար Իլոն Մասքն առաջարկել է որոշակի առավելագույն տարիք սահմանել ամերիկացի քաղաքական գործիչների համար՝ պետական ծառայության մեջ գտնվելիս։

«Եկեք առավելագույն տարիք սահմանենք, որից հետո չեք կարող առաջադրվել քաղաքական պաշտոնում»,- Twitter-ում գրել է Մասքը։

Գործարարի կարծիքով՝ տարիքային նշաձողը կարելի է սահմանել «70-ից քիչ պակասի» մակարդակում։

Մասքն իր նախաձեռնության առիթով ոչ մի մեկնաբանություն չի արել։

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը երդմնակալության օրը 71 տարեկան էր, իսկ Սպիտակ տան ներկայիս ղեկավար Ջո Բայդենը՝ 79 տարեկան։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածը«Անկախությունը և ազատական բարեփոխումները»` անգլերեն
Հաջորդ հոդվածըՄակրոնը Ջոնսոնին ծաղրածու է անվանել