Իլոն Մասքն արձագանքել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի «ֆուտուրիստական» կանխատեսմանը զարմանքի «սմայլիկներով»։ Ավելի ուշ նա գրել է, որ դրանք «որոշակիորեն՝ ամենաանհեթեթ կանխատեսումն են», որ ինքը երբևէ լսել է, և դրանք ի ցույց են դնում «արհեստական բանականության և կայուն էներգետիկայի առաջընթացի մասին իրազեկվածության ապշեցուցիչ բացակայությունը»։
Մեդվեդևը դրանից առաջ «շնորհավորել է» Արևմուտքին գալիք Ամանորի կապակցությամբ իր «ֆուտուրիստական» կանխատեսմամբ ՝ առաջարկելով 10 կետից բաղկացած ցուցակ, այդ թվում՝ նավթ՝ բարելը 150 դոլար, գազը՝ 5 հազար դոլար՝ հազար խորանարդ մետրը, Մեծ Բրիտանիայի վերադարձ Եվրամիության կազմ, ապա Եվրամիության փլուզում՝ եվրոյի չեղարկմամբ, «նախկին Ուկրաինայի արևմտյան շրջանների զավթում Լեհաստանի և Հունգարիայի կողմից», «Գերմանիայի և նրան կցված արբանյակների (Լեհաստան, Մերձբալթյան պետություններ, Չեխիա, Սլովակիա, Ռումինիա, Կիևյան հանրապետություն և այլ մարգինալներ) հիմքի վրա Չորրորդ ռայխի ստեղծում», այնուհետև «պատերազմ Ֆրանսիայի և Չորրորդ ռայխի միջև» ու կրկին Եվրոպայի, «ներառյալ՝ Լեհաստանի» մասնատում»։
Իլոն Մասքը Մեդվեդևի գրառման տակ զարմանք է արտահայտել և գրել է․ «Հիշեցրու ինձ այդ մասին մեկ տարի անց»։
Փոխանցում է tass.ru-ն։