Գործարար միլիարդատեր Իլոն Մասքի կարծիքով՝ մարդկությունը պետք է յուրացնի տիեզերքը և բնակեցնի այլ մոլորակներ։
«Մարդկությունը պետք է բազա ունենա Լուսնի վրա, քաղաքներ՝ Մարսի վրա, և պետք է այնտեղ լինի՝ աստղերի մեջ»,- գրել է նա X սոցիալական ցանցում։
Մասքն ընդգծել է, որ «Ռայթ եղբայրների օդանավի առաջին թռիչքից մինչև Լուսնի վրա վայրէջքը անցել է ընդամենը 66 տարի, իսկ Լուսնի վրա առաջին վայրէջքի պահից անցել է կես դար»։
Գործարարը նշել է, որ դա կարող է դառնալ «մեր՝ որպես քաղաքակրթության, բարձրագույն նվաճումը»։