Մասք․ SpaceX-ը ետ է կանչել դիմումը Պենտագոնին

522

Ամերիկացի գործարար Իլոն Մասքը հայտարարել է, որ իր SpaceX ընկերությունը ետ է կանչել Պենտագոնին հասցեագրված դիմումը՝ Ուկրաինայում Starlink արբանյակային կապի համակարգի աշխատանքը ֆինանսավորելու վերաբերյալ։

«SpaceX-ն արդեն ետ է կանչել իր դիմումը ֆինանսավորման վերաբերյալ»,- երկուշաբթի գրել է նա Twitter-ում՝ մեկնաբանելով Politico թերթում հրապարակված հոդվածն այն մասին, թե Պենտագոնը քննարկում է Starlink-ի աշխատանքը ֆինանսավորելու հնարավորությունը։

Հոկտեմբերի 15-ին Մասքը նշել է, որ կշարունակի ինքնուրույն վճարել Ուկրաինայում Starlink արբանյակային կապի համակարգի աշխատանքի համար՝ չնայած իր կրած ֆինանսական կորուստներին։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածը«Ոսկե գնդակ»․ Էրլինգ Հոլանդը 10-րդն է
Հաջորդ հոդվածըԿերկարացվեն էլեկտրաէներգիայի վճարման արտոնությունները