‘Մաս-մաս վաճառելն անվտանգ է. Մամուլ’

963

«ՉԻ»-ն իր «լուր-մեկնաբանություն» խորագրի ներքո գրում է.

Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարել է, թե «Հայռուսգազարդի»՝ Հայաստանին պատկանող 20 տոկոս բաժնեմասը «Գազպրոմին» տալու մեջ ոչ մի վտանգավոր բան չկա, իսկ այն հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ է ռուսական կողմն ուզում 100 տոկոս ունենալ, պատասխանել է՝ «իսկ ո՞վ է ասում, որ ուզում է»:

«ՉԻ» — Փաստորեն, Հայաստանի կառավարությունն իր 20 տոկոս բաժնեմասը զոռով է «սաղացնում» ռուսների վրա: Եթե գազի թանկացումը մի քիչ մեղմելու համար Հայաստանի իշխանությունները ստիպված լինեին գնալ այդ քայլին, էլի ինչ-որ տեղ հասկանալի կլիներ, բայց պարզվում է՝ այդպիսի բան չկա, մերո՛նք են խնդրում, որ մեր ռազմավարական օբյեկտներն ամբողջությամբ անցնեն Ռուսաստանին: Ընդ որում, ինքնիշխան երկրի նախարարը դրանում ոչ մի վտանգավոր բան չի տեսնում: Դեռ լավ է՝ չի ասում, որ դա ամենաանվտանգ տարբերակն է: Դե հիմա երկիր է՝ մաս-մաս ծախում են, ո՞վ չգիտի, որ գողացած մեքենայի ամենաանվտանգ «իրացումը» որպես պահեստամասեր մաս-մաս վաճառելն է:

Մի խոսքով՝ լավ կլիներ Արմեն Մովսիսյանն իր համար մի անկյունում նստած համակարգչով շարիկ գլորեր: Հայաստաի համար դա հաստատ ավելի անվտանգ կլիներ: 

Նախորդ հոդվածը‘Այսօր՝ հունիսի 21-ին սպասվող իրադարձությունները’
Հաջորդ հոդվածը‘Պարզվել է Լոռիում խոզերի անկման պատճառը’