Մատաղիսից հայտնաբերվել է ևս մեկ աճյուն

412

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են Մարտակերտի շրջանում` Մատաղիսի ուղղությամբ։

Հայտնաբերվել է ևս 1 հայ զինծառայողի աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Հիշեցնենք, որ զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում` փրկարարական ջոկատները մինչ օրս հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1668 աճյուն։

Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։

ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ

Նախորդ հոդվածը30–ամյա՞կ, թե՞ 3–ամյակ. «Առավոտ»
Հաջորդ հոդվածըՍեփականաշնորհված անկախությունը․ ՉԻ