‘
Արցախի Պաշտպանության բանակի հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասում երեք ժամկետային զինծառայողների ջրահեղձման դեպքով պաշտոնից ազատվել են զորամասի հրամանատարը եւ նրա երկու տեղակալները, լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը:
Մայիսի 7-ին զորամասին հարակից ջրամբարում ջրահեղձ են եղել ՊԲ զինծառայողներ Ռուբեն Մնացականի Բարսեղյանը (ծնվ. 1998թ.), Ռաֆայել Արթուրի Բիշարյանը (ծնվ. 1997թ.) եւ Ռուբեն Հովհաննեսի Մնացականյանը (ծնվ. 1998թ.):
‘