‘
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Խուան Մատան մտադիր է պայքարել թիմի հիմնական կազմում տեղ ունենալու համար, թեև ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Էվերթոնը», հաղորդում է Daily Mail-ը:
Այս մրցաշրջանում մանչեսթերյան ակումբը գլխավորել է Ժոզե Մոուրինյուն, ում օրոք Մատան կորցրել էր տեղը «Չելսիի» մեկնարկային կազմում: Դրանից հետո լոնդոնյան ակումբը վաճառել էր Մատայի տրանսֆերը 37 մլն ֆունտով:
Մոտ օրերս «ՄՅՈւ»-ի կազմը կհամալրի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, սակայն իսպանացին, միևնույն է, մտադիր է պայքարել թիմի հիմնական կազմում տեղ ունենալու համար, եթե մարզիչը խոստանա ընտրություն կատարել արդար մրցակցության պայմաններում:
‘