‘Մատա․ Հույս ունենք՝ Լուկակուն կօգնի մեզ չեմպիոն դառնալ’

2787

‘

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Խուան Մատան ուրախ է, որ «Էվերթոնի» հարձակվող Ռոմելու Լուկակուն համալրելու է «կարմիր սատանաների» շարքերը։

-Մենք միասին հանդես ենք եկել «Չելսիիում»։ Լուկակուն լավ մրցաշրջաններ է անցկացրել տարբեր ակումբներում, նա ցույց է տվել իր տաղանդը։ Ռոմելուն լավ է ճանաչում մեր մարզչին և կարողանում է շատ գոլեր խփել, ուստի հույս ունենք, որ նա կօգնի մեզ դառնալ Պրեմիեր լիգայի չեմպիոն,- Մատայի խոսքը փոխանցում է «Marca»-ն։

Հավելենք, որ նախորդ մրցաշրջանում Ռոմելու Լուկակուն «Էվերթոնի» կազմում մասնակցել է 39 հանդիպման, դարձել է 26 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

‘

Նախորդ հոդվածը‘Բիլբաոյի «Աթլետիկի» ֆուտբոլիստները սափրել են գլուխներն ի աջակցություն քաղցկեղով հիվանդ Ալվարեսի’
Հաջորդ հոդվածը‘Կոնտեն շատ դժգոհ է «Չելսիի» տրանսֆերային գործունեությունից’