‘
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Խուան Մատան իր թիմակից Ռոմելու Լուկակուին համեմատել է «Չելսի»-ի նախկին խաղացող Դիդյե Դրոգբայի հետ:
«Լուկակուն սենսացիոն հարձակվող է: Չեմ կարծում, որ նրա խաղը նորություն է ինչ-որ մեկի համար: Նա միշտ էլ ցուցադրել է իր տաղանդը:
Լուկակուն շատ նման է Դիդյե Դրոգբային: Նա մեծ ներուժ ունի: Դրոգբան «Չելսի»-ի համար խարիզմատկ խաղացող էր: Կարծում եմ՝ Ռոմելուն նույնպես այդպիսինը կդառնա «ՄՅՈՒ»-ի համար»,- իսպանացու խոսքերն է մեջբերում Abola-ն:
‘