‘Մատիչը 70 հազար եվրո է նվիրաբերել քաղցկեղով հիվանդ երեխային’

1333

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Նեմանյա Մատիչը 70 հազար եվրո է նվիրաբերել քաղցկեղի հազվադեպ տեսակով տառապող 4-ամյա Դուշան Տոդորովիչին: Այս մասին տեղեկացնում է Mirror-ը:

Աղբյուրի համաձայն՝ սերբ ֆուտբոլիստը չի ցանկացել իր քայլը հանրայնացնել, սակայն փոքրիկի հայրը որոշել է նշել բարեգործության բոլոր մասնակիցներին: Հաղորդվում է նաև, որ մոտ 200 հազար եվրո էլ «Պարտիզան» ակումբն է նվիրաբերել:

Նշենք, որ մոտակա ժամանակներս երեխան բուժման նպատակով «Բարսելոնա» կմեկնի:

Նախորդ հոդվածը‘«Բավարիա»-ի կիսապաշտպանը կարող է տեղափոխվել Ա Սերիա’
Հաջորդ հոդվածը‘Ընտրակաշառք խոստանալու դեպքի առթիվ երրորդ քրեական գործն է հարուցվել’