‘Մատիչ. Չէի կարող բաց թողնել Մոուրինյոյի հետ կրկին աշխատելու հնարավորությունը’

2316

‘

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նորեկ Նեմանյա Մատիչը իր նոր ակումբի հետ պայմանագիր ստորագրելուց հետո կիսվել է տպավորություններով.

«Ուրախ եմ «Մանչեսթեր Յունայթեդ»-ին միանալու համար: Չէի կարող բաց թողնել Մոուրինյոյի հետ կրկին աշխատելու հնարավորությունը: Հաճույք եմ ստացել «Չելսի»-ում անցկացրած ամեն մի րոպեից և ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակումբին և նրա երկրպագուներին: Չեմ համբերում, թե երբ եմ տեսնելու նոր թիմակիցներիս և մարզվելու նրանց հետ:

Սա թիմի համար բավական հետաքրքիր ժամանակաշրջան է: Անհամբերությամբ սպասում եմ այսպիսի մեծ ակումբի պատմության մեջ իմ լուման ներդնելուն»,- սերբ կիսապաշտպանի խոսքերը մեջբերում է «կարմիր սատանաներ»-ի պաշտոնական կայքը:

‘

Նախորդ հոդվածը‘Անգլիայում սիմուլյացիայի դիմողներին կորակազրկեն 2 խաղով’
Հաջորդ հոդվածը‘Կլոպը խոստանում է պայքարել Անգլիայի չեմպիոնի տիտղոսի համար’