«Մատյան անկախության» (տեսանյութ)

1717

Ռեժիսոր Լևոն Մկրտչյանի «Մատյան անկախության» վավերագրական ֆիլմում ներկայացվում է Հայաստանի պատմությունը 1988-1999 թվականներին:

Ֆիլմը նկարահանվել է 2002 թվականին: «Մատյան անկախության» ֆիլմում վավերացված են նորանկախ Հայաստանի հիմնադրման տարիների պատմական իրադարձությունները, որոնք տարիներ շարունակ արգելված կամ կեղծված են ներկայացվել հասարակությանը: 

Ֆիլմը ցուցադրում է «Մեր պայքարը», «Մեր ոգին», «Մեր պատերազմը», ֆիլմում ներկայացվում են, թե ինչպես է Խորհրդային Հայաստանը դառնում անկախ Հայաստանի Հանրապետություն, ներկայացվում է առաջին անգամ հիմնի երաժշտության տակ ծածանվող եռագույնը ՀՀ-ում և ՄԱԿ-ում, ներկայացվում է, թե ինչպես է Ազգային հերոսի առաջին մեդալով պարգևատրվում Վազգեն Ա կաթողիկոսը, զորահանդեսը, շախմատի միջազգային օլիմպիադան և այլ պատմական փաստեր:

Եվ այս ամենը ղեկավարում էր Լևոն Տեր-Պետրոսյանը, որ պատշաճ ներկայացնում էր մեր երկիրը արտասահմանում՝ առանց բարդույթների, ինքնավստահ և հավասարը հավասարի պես հանդիպելով այլ երկրների առաջնորդներին:

NewsLine

Նախորդ հոդվածըԹելման Պետրոսյան. Նախագահը – 22
Հաջորդ հոդվածըԼեւոն Զարգարյան. Ավտորիտար կառավարումը ենթադրում է մի կողմից ապատիա, մյուս կողմից՝ ագրեսիա (տեսանյութ)