‘ Մատյո.«Պույոլին փոխարինել հնարավոր չէ»’

682

Barca TV-ին  տված հարցազրույցում Ժերեմի Մատյոն խոստովանել է, որ «Բարսելոնա»-ի լեգենդար պաշտպան Պույոլին փոխարինելն  ուղղակի անհնար է, սակայն  պատրաստվում է ներդնել իր ողջ ուժերը, որպեսզի փակի այդ դիրքը:

«Ես պետք է 100 տոկոսով ներգրավվեմ խաղային և մարզվելու գործընթացներում: Հուսով եմ, որ խաղադաշտում ամեն ինչ լավ կլինի: Կառլոս Պույոլից հետո թիմի համար դժվար կլինի, բայց ես ամեն ինչ կանեմ, ապացուցելու համար, որ «Բարսելոնան» ճիշտ ընտրություն է կատարել»,-հայտարարել է Մատյոն:

«30 տարեկանում  դու արդեն բավականաչափ փորձ  ունես, և ավելի հանգիստ ես մամուլի հետ շփման ժամանակ, բացի դրանից կարողանում ես հարմարվել փոփոխություններին: Կարծում եմ,  որ ես պատրաստ եմ նման պահանջների և հասարակության կողմից ճնշումների: Ես խնդիրներ չեմ ունենա թիմում իմ տեղ գտնելու գործում: Հիմա ես առաջին հերթին ինձ պետք է ցույց տամ խաղադաշտում: Իսկ արդեն Խորդի Ալբան կоգնի, որ ես հարմարվեմ նաև կոլեկտիվին: Ես եկել եմ «Բարսելոնա», որպեսզի տիտղոսներ ձեռք բերեմ, որոնք ես մինչև հիմա չունեմ»,-ասել է ֆրանսիացին:

Նախորդ հոդվածը‘Ռակիտիչ. ««Բարսելոնայի» հարձակման գիծը լավագույնն է աշխարհում»’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ը մտահոգված է Վրաստանի նախկին նախագահի քրեական հետապնդման կապակցությամբ’