‘
Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Մատս Հյումելսը կարծում է, որ իր թիմը զուր պոտենցիալ է վատնում, ինչի պատճառով էլ մրցաշրջանի առաջին հատվածում վատ արդյունքներ է գրանցել:
«Մենք պայքարել ենք յուրաքանչյուր խաղում: Քիչ դեպքերում է մրցակիցը մեզանից ուժեղ եղել, բայց շատ ենք պարտվել. այնպես որ` լուրջ խնդիրներ ունենք: Պետք է մրցաշարային աղյուսակում բարձրանանք, ու ցանկանալի է` որքան հնարավոր է արագ: Միակ բանը, որ ես ցանկանում եմ այն է, որ դադարենք զուր պոտենցիալ վատնել»,-Հյումմելսի խոսքը մեջբերել է Welt am Sonntag-ը:
Հիշեցնենք, որ Գերմանիայի առաջնության 17-րդ տուրից հետո «Բորուսիան» ունի 15 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է նախավերջին` 17-րդ հորիզոնականը:
‘