‘Մարադոնայի կարծիքով՝ Կոլումբիան անարդար պայքարում է դուրս մնացել Մունդիալ-2018-ից’

1975

Արգենտինաի լեգենդար նախկին ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան կարծում է, որ Մունդիալ-2018-ի փլեյ-օֆֆ փուլի՝ Կոլումբիա — Անգլիա հանդիպման ժամանակ մրցավարներն անարդար են վարվել կոլումբացիների նկատմամբ: 

Հիշեցնենք, որ հետխաղյա 11-մետրանոցների շնորհիվ Անգլիայի ընտրանին հաղթեց ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ:

«11-մետրանոցի դրվագում խաղի կաննոները խախտեց հենց Քեյնը: Գեյգերն ընդհանրապես չտեսավ այդ դրվագը: Նա նկատեց միայն այն պահը, երբ Քեյնը հայտնվեց խոտածածկին: Հարին սկզբում փաթաթվեց Սանչեսին, իսկ հետո իր կամքով ընկավ: Ինֆանտինոն ասում էր, որ այս նոր համակարգերն ամեն բան կփոխեն դեպի լավը, բայց ես այդ ամենը չեմ տեսնում: Ես արդեն ասել եմ Ինֆանտինոյին, որ այսպես շարունակվել չի կարող»,- Մարադոնայի խոսքերն է մեջբերում Sport.es-ը:

Նախորդ հոդվածը‘WhoScored-ը Դե Խեային Մունդիալ-2018-ի վատագույն դարպասապահն է ճանաչել’
Հաջորդ հոդվածը‘ Մանչինի․ ԱԱ-ի մասնակիցներից Իտալիային գերազանցում է միայն Բրազիլիան’