‘Մարադոնան՝ Մեսսիի մասին’

1991

Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան մեկնաբանել է «ալբիսելեստե»-ի խաղը Մունդիալ-2018-ի՝ Իսլանդիայի (1:1) և Խորվաթիայի (0:3) դեմ հանդիպումներում։

«Մարդիկ մտածում են, որ Սամպաոլին պետք է համակարգիչների, դրոնների և 14 օգնականի միջոցով լուծի բոլոր խնդիրները։ Հավաքականը չգիտի, թե ինչու է խաղում, թե ինչպես պետք է խաղալ պաշտպանությունում, կիսապաշտպանությունում և հարձակման գծում։

Մե՞սսին։ Նա անում է այն, ինչ կարող է։ Բարդ է միայնակ լուծել թիմակիցների բոլոր խնդիրները»,- Մարադոնայի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Նախորդ հոդվածը‘ Paris Grand Chess Tour․ Լևոն Արոնյանը դեռևս 5-րդն է մրցաշարային աղյուսակում’
Հաջորդ հոդվածը‘«Միլան»-ը հնարավոր է զրկվի Եվրոպայի Լիգային մասնակցելու իրավունքից’