‘
Լեգենդար արգենտինացի ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան ամուսնության առաջարկություն է արել իր ընկերուհուն՝ Ռոսիո Օլիվեին: Դա տեղի է ունեցել Օլիվեի ծննդյան 28-ամյակին: Այս մասին տեղեկացնում է Mirror-ը:
Օլիվեն նախկինում պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է եղել: Աղջիկը 57-ամյա արգենտինացու հետ ծանոթացել է 2012 թվականին:
Առաջին առաջարկությունը Դիեգոն արել էր դեռ 2014-ի փետրվարին, բայց մի քանի ամիս անց զույգը բաժանվել էր:
Մարադոնայի համար այս ամուսնությունը կդառնա երկրորդը: 1984-ից 2003 թվականներին նա ամուսնացած է եղել Կլաուդիա Վիլյաֆանիի հետ:
‘