‘Մարադոնան եթերում հայտնվել է ականջօղերով և շրթներկով’

1289

Ինչպես հաղորդում է Bild հանդեսը, Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան վենեսուելական Telesur հեռուստաալիքի ծրագրերից մեկի եթերում հայտնվել է ականջօղերով և շրթներկով:

Գերմանական հանդեսը նույնիսկ կատակել է և 54-ամյա արգենտինացուն անվանել Մամադոնա:

2015 թվականի փետրվարին համաշխարհային ԶԼՄ-ները հաղորդում էին, որ Մարադոնան դեմքի երիտասարդացնելու նպատակով ենթարկվել է պլաստիկ վիրահատության, սակայն Մարադոնան այս տեղեկության իսկությունը չի հաստատել:

Նախորդ հոդվածը‘Մոուրինյոն չի ընդունում Ֆաբրեգասի հասցեին հնչեցրած քննադատությունը’
Հաջորդ հոդվածը‘Հայդատական ավանտյուրաներ. Օլթիի գրավումը` Հայ-թուրքական պատերազմի սկիզբ’