‘Մարադոնան կրկին հարվածել է լրագրողին (տեսանյութ)’

771

Արգենտինական ֆուտբոլի լեգենդներից մեկը՝ Դիեգո Մարադոնան,  հերթական անգամ դարձել է միջադեպի մասնակից և հայտնվել ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում: Արգենտինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը չի կարողացել զսպել կրքերը, երբ լրագրողը մոտեցել է նրան և անհանգստացրել է տարբեր հարցերով: Այս ամենը տեղի է ունեցել Մարադոնայի՝ նոր կնոջ և փոքրիկ որդու հետ կինոթատրոն այցելելիս:

Զրուցելիս Մարադոնան, ըստ երևույթին,  չի դիմացել լրագրողական խորամանկ հարցերին և ձեռքի ափով հարվածել է լրագրողին: Բայց Արգենտինայում համոզված են, որ թղթակիցը անվայել ժեստ է ցույց տվել Մարադոնայի կնոջ նկատմամբ: Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Մարադոնան հայտնվում է տարբեր սկանդալների կենտրոնում:

Նախորդ հոդվածը‘Գուրգեն Ասատրյան. Իմ հայրենի Նոյեմբերյանում նորից առավոտները խաղաղ չեն բացվում’
Հաջորդ հոդվածը‘Ուշագրավ ցիտատներ Սերժ Սարգսյանի հարցազրույցից’