‘
Արգենտինայի հավաքականի նախկին խաղացող Դիեգո Մարադոնան ներողություն է խնդրել ՖԻՖԱ-ից ԱԱ-2018-ի մրցավարների մասին արած արտահայտությունների համար:
«Օրերս մի երկու մեկնաբանություն եմ արել, ու խոստովանում եմ՝ դրանցից մի քանիսն անընդունելի էին:
Ներողություն եմ խնդրում ՖԻՖԱ-ից ու դրա նախագահից. երբեմն ես կարող եմ համաձայն չլինել մրցավարի մի քանի որոշման հետ, բայց լիովին հարգում եմ նրանց աշխատանքը»,- գրել է Մարադոնան «Ինստագրամի» իր էջում:
‘