‘
Արգենտինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ ու մարզիչ Դիեգո Մարադոնան ցանկություն է հայտնել կրկին գլխավորել ազգային ընտրանին:
Reuters-ի հետ զրույցում 57-ամյա մասնագետն ասել է. «Այո, պատրաստ եմ անվճար աշխատել»:
Ներկայումս Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիան փոխատուցումներ է վճարում նախկինում պաշտոնանկ արված Էդգարդո Բաուսային ու Խերարդո Մարտինոյին: «Ալբիսելեստեի» ներկայիս մարզիչ Խորխե Սամպաոլիի պաշտոնանկության համար սահմանված է 20 միլիոն դոլարի փոխատուցում:
Հիշեցնենք, որ Մարադոնան Արգենտինայի հավաքականը գլխավորել է 2008-2010 թվականների ընթացքում:
‘