‘Մարադոնա. «Ինֆանտինոն դավաճան է» ‘

1222

Արգենտինական ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնան քննադատության խոսքեր է հասցեագրել ՖԻՖԱ-ի նորընտիր նախագահ Ջանի Ինֆանտինոյին:

«Ալ Հուսեյնն ու Ալ Խալիֆան մեծ ներուժ ունեն: Իսկ Ինֆանտինոն դավաճան է: Նրա ղեկավարի նկատմամբ հետաքննությունն է վարվում, իսկ նա շարունակում է աշխատել սովորական ռեժիմով: Ամեն ինչ շատ վատ է:

ՖԻՖԱ-ի նախագահ պետք է դառնար նա, ով ոչ թե ցանկանում է հարստանալ ֆուտբոլի և հովանավորների հաշվին, այլ նա, ով գործի նվիրյալը կլիներ»,- AS-ը մեջբերում է Մարադոնայի խոսքերը:

Նախորդ հոդվածը‘Պիրլո.«Հանդերձարանն ամենավտանգավոր վայրն է, որտեղ կարելի է լինել, երբ Կոնտեն զայրացած է»’
Հաջորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. ՀՅԴ-ի «փակումը լավագույն բացումն էր, որ կար»’