‘Մարադոնա. Մոուրինյոյի թիկունքին ֆուտբոլիստները սարի պես կանգնած են’

556

Լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան նշել է, որ իրեն դուր է գալիս Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի աշխատաոճը:

«Չեմ կարծում, թե որեւէ մեկը կասկածում է, որ Մոուրինյոն ուժեղ մարզիչ է: Բավական է տեսնել Ժոզեի նվաճումները դրանում համոզվելու համար: Ինձ հատկապես դուր է գալիս նրա վերրաբերմունքը ֆուտբոլիստների հանդեպ: Ես տեսել եմ, թե ինչպես է մարզումների ժամանակ Մոուրինյոն յուրաքանչյուր ֆուտբոլիստի առանձին ուշադրություն դարձնում: Այդ պատճառով էլ նրանք Մոուրինյոյի թիկունքին սարի պես կանգնած են»,- Մարադոնայի խոսքն է մեջերում Marca-ն:

Նախորդ հոդվածը‘Առաջիկա 2 շաբաթվա ընթացքում ՃՈ-ն չի տուգանի տեխզննության կտրոններ չունեցողներին’
Հաջորդ հոդվածը‘Առաջիկա 2 շաբաթում տեխզննության կտրոններ չունեցող վարորդները չեն տուգանվի’