‘Մարադոնա. «ՖԻՖԱ-ում ամենաթողություն է, և դրա մեղավորը Բլատերն է»’

950

‘

Լեգենդար արգենտինացի ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան ՖԻՖԱ-ի նախագահի ընտրության նախօրեին քննադատել է կազմակերպության գործող ղեկավար Յոզեֆ Բլատերին։

«Ամբողջ ֆուտբոլային աշխարհը գիտի, որ հիմա ՖԻՖԱ-ում թագավորում է ամենաթողությունը, և դրա մեղավորը Բլատերն է, ով բոլոր հարցերում միայնակ է որոշում կայացնում։ Դժբախտությունն այն է, որ նա դրանից ոչինչ չի հասկանում։ Մեզ փոփոխություններ են հարկավոր։

Նույնիսկ Բլատերի գործընկերներն են հասկանում դա և արդեն իրենք են նրան խորհուրդ տալիս հեռանալ։ Ես իմ կողմից ամեն ինչ կանեմ, որ ՖԻՖԱ-ի նոր նախագահը դառնա Հորդանանի արքայազն Ալի բին Ալ-Հուսեյնը»,-ասել է Մարադոնան։

Հիշեցնենք, որ ՖԻՖԱ—ի նոր նախագահին կընտրեն մայիսի 29-ին Ցյուրիխում։

‘

Նախորդ հոդվածը‘Դել Բոսկե.« Ցանկանում եմ իսպանական եզրափակիչ տեսնել»’
Հաջորդ հոդվածը‘Բոատենգ. «Պեպ Գվարդիոլան շատ կենտրոնացած է, նրա համար սա յուրահատուկ խաղ է»’