‘«Մարաթուկ Թրեվլ»-ից պնդում են, որ իրենք նամակ չեն ուղարկել ‘

1737

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, iLur.am-ն այսօր «Մարաթուկ Թրեվլ» ընկերության անունից մամլո հաղորդագրություն էր ստացել, որտեղ նշված էր, թե ինչ-որ մարդիկ` Հովիկ Աբրահամյանի «դաբրոյով» ցանկանում են ընկերության տնօրենից խլել իր բիզնեսը, եւ նա այդ կապակցությամբ դիմել է դատարան: Քիչ առաջ մեզ է դիմել ընկերության տնօրեն Զորիկ Վարդանյանը, որը պնդում էր, թե այդ նամակի հեղինակը ինքը չէ: Նրա խոսքով, նամակի հեղինակը իրենց ընկերությունից չէ, եւ այն էլեկտրոնային հասցեն, որից ուղարկվել էր նամակը, իրականում իրենց էլեկտրոնային հասցեն չէ: Նշենք, որ էլեկտրոնային հասցեն, որից ուղարկվել է հիշյալ հաղորդագրությունը, բացված էր ընկերության անունով: 

Նախորդ հոդվածը‘Աշխարհի առաջնության 9 աստղերը (ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Ֆուտբոլային մեծ տոնից 5 оր առաջ’