‘Մարաշի գործով ձերբակալվածներից 5-ն ազատ արձակվեցին’

1066

Մարաշի գործով մեղադրվող անձանցից հինգն այսօր ազատվեցին կալանքից։ Ինչպես փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը, դատարանը, նախաքննական մարմնի միջնորդությամբ, «Ռադիո Մարիամ» ռադիոկայանի լրագրող Լիլիթ Թորոսյանի, Հայկ և Հրանտ Վարդանյանների, 22-ամյա Նելլի Մինասյանի և 30-ամյա Սրբուհի Այվազյանի խափանման միջոց կալանքը փոխարինեց չհեռանալու մասին ստորագրությամբ:

Նրանց փաստաբաններն «Ազատության»-ը փոխանցեցին, որ առաջադրված մեղադրանքները մնում են նույնը՝ հանցավոր համագործակցությանը մասնակցելը և ապօրինի զենք պահելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից:

Ենթադրյալ հանցախմբի անդամները, սակայն, շարունակում են չընդունել իրենց առաջադրված մեղադրանքները։

Շարունակությունն` այստեղ 

Նախորդ հոդվածը‘Վթարային ջրանջատում Դավթաշենում’
Հաջորդ հոդվածը‘Հանրապետությունում որոշ ավտոճանապարհներ փակ և դժվարանցանելի են’