‘Մարգարեթ Թետչերը Ամանորը կդիմավորի հիվանդանոցում’

554

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ, բարոնուհի Մարգարեթ Թետչերը անցյալ ուրբաթ բարդ վիրահատության է ենթարկվել և Ամանորը, ամենայն հավանականությամբ, կդիմավորի հիվանդանոցում, հայտնում է Sky News հեռուստաալիքը:

«87-ամյա Թետչերն իրեն առույգ է զգում, սակայն հաշվի առնելով բարոնուհու պատկառելի տարիքը՝ նա դեռ որոշ ժամանակ կանցկացնի բժիշկների խիստ հսկողության տակ», -հայտնել են նախկին վարչապետի ներկայացուցիչները:

Մեծ Բրիտանիայի առաջին և առայժմ միակ կին վարչապետը ներկայումս Լորդերի պալատի անդամ է, սակայն բազմաթիվ առողջական խնդիրների պատճառով հրապարակային կյանք չի վարում: Վերջին տարիներին Թետչերը մի քանի անգամ հոսպիտալացվել է և վիրահատությունների ենթարկվել:

Նախորդ հոդվածը‘Վրաստանը դեմ է ֆուտբոլի ԱՊՀ առաջնության գաղափարին’
Հաջորդ հոդվածը‘Սերոբ Բոզոյանը վիրահատվել է’